Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները 2025 թվականին պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, Զախարովան նշել է, որ Անկարան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերից չէ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ նախօրեին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունն անվանել է «երկու երկրների միջև «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրին չհամապատասխանող»։
Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի թեմայի քննարկման համար ու կոչ անում չներգրավել երրորդ երկրների։
Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի ու Երևանի միջև խաղաղության։ Այդ մասին ռուսական news.ru-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջըթնաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասաց նա։
Ալիևը նշել է, որ «Երևանի դիրքորոշման մեջ դրական տեղաշարժ կա» և ընդգծել, որ հույս ունի, որ հետագայում ևս կողմերի դիրքորոշումները կմոտենան։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը
Ուկրաինայի հաղթանակը Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ու Հարավային Կովկասում խաղաղության համար հնարավորություն է։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։